Ճանապարհորդում ենք դեպի Բջնի

Մենք այսօր առավոտյան ճանապարհ ընկանկ դեպի Բջնի։ Հասնելուն պես մենք մտանք եկեղեցի, այնտեղ մոմ վառեցինք և երգեցինք մի քանի օրհներգեր։ Ուսումնասիրեցինք եկեղեցու բակը և մի քանի լուսանկարներ նկարեցինք՝  «Մեկ կադր, մեկ հայացք» փառատոնի համար։ Նկարեցինք բույցերը և գնացինք պիկնիկի, որը կազմակերպեցինք անտառում մի գետի ափին։ Սաագերին տեսանք և սկսեցինք դաղձ և նանա հավաքել։ Հավաքելու ընթացքում մենք լսեցինք Նանեի և Ստելլաի ճվոցները, պարզվում է, որ նրանք չեին նկատել, որ սար էին բարձացել ուրց հավաքելու և ետ գալուց չեն կարողացել իրենց պահել և արագ վազում էին, բայց նրանք ճվում էին նրա համար, որ իրենց ուրցը վազքի ընթացքում թափվում էր։ Նրանց բարեհաջող տեղ հասցրեցինք, ուսուցիչները նրանց վրա զայրացան և սկսեցինք խաղալ։ Խաղից հետո լիցքաթափված և ուրախացախծ վերադարձանք տուն։