Posted in Без рубрики, Բնագիտություն

Բնագիտություն

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:Մեխանիկական շարժման օրինակներ են՝ վազվզող երեխաները, քայլող մարդիկ, սլացող ավտոմեքենաները, թռչող թռչունները, լողացող ձկները, տեղաշարժվող կենդանիները,մոլորակների ու արբանյակների շարժումը տիեզերքում  և այլն:Որպեսզի կարողանանք եզրակացություն անել մարմնի շարժման վերաբերյալ, պետք է նախ՝ ընտրենք որևէ մարմին, հետո տեսնենք` փոխվո՞ւմ է արդյոք դիտարկվող մարմնի դիրքն ընտրված մարմնի նկատմամբ, թե՞ ոչ: Այդ մարմինն ընդունված է անվանել հաշվարկման մարմին:Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում են այլ մարմինների դիրքերը, կոչվում է հաշվարկման մարմին: Եթե ժամանակի ընթացքում մարմնի դիրքը հաշվարկման մարմնի նկատմամբ փոխվում է, ասում են, որ այն շարժվում է, իսկ եթե չի փոխվում, ասում են, որ այն չի շարժվում կամ գտնվում է դադարի վիճակում:  Հաշվարկման մարմնի ընտրությունը կամայական է: Հաշվարկման մարմին կարող է լինել յուրաքանչյուր մարմին:Կամայական շարժման գլխավոր առանձնահատկությունը նրա հարաբերականության  մեջ  է:Շարժվո՞ւմ է արդյոք շենքը, որի մեջ ներկա պահին գտնվում եք, թե՞ գտնվում է դադարի վիճակում, կախված է այն բանից, թե հաշվարկման ո՞ր մարմնի նկատմամբ է դիտարկվում շենքի շարժումը։ Եթե հաշվարկման մարմին է համարվում Երկիրը, ապա, այո, գտնվում է դադարի վիճակում։ Բայց եթե հաշվարկման մարմին է ընտրված Արեգակը, ապա շենքը Երկրի հետ միասին պտտվում է Արեգակի շուրջը:Այսպիսով,  մեխանիկական շարժումը և դադարը հարաբերական են:Մեխանիկական շարժում: Հաշվարկման մարմին: Շարժման և դադարի հարաբերականություն:Եթե ուշադիր նայենք մեր շուրջը, ապա կնկատենք, որ որոշ մարմիններ գտնվում են դադարի վիճակում, օրինակ` սեղանը, որի մոտ նստած եք, պահարանը, պատից կախված նկարը և այլն:Որոշ մարմիններ էլ շարժվում են, օրինակ` ժամացույցի սլաքները պտտվում են, բաց ծորակից հոսող ջուրը թափվում է բաժակի մեջ, ծառի ճյուղից պոկված խնձորն ընկնում է ներքև և այլն:Այս բոլոր շարժումները միմյանցից տարբեր են, բայց դրանք ունեն մեկ ընդհանուր հատկություն` բոլոր մարմինները տարածության մեջ փոխում են իրենց դիրքերը:

 

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն