Posted in Без рубрики, Բնագիտություն

Հեղուկի և գազի ազդեցությունն իրենց մեջ ընկղմված մարմինների վրա Արքիմեդի օրենքը: Մարմինների լողալու պայմանները

Երբ մարմինը խորասուզում ենք ջրի մեջ, բոլոր կողմերից նրա վրա սկսում են ազդել ջրի ճնշման ուժերը ։ Մարմնի մակերևույթի յուրաքանչյուր կետում ճնշման ուժն ուղղահայաց  է մակերևույթին։

Եթե այդ ուժերը նույնը լինեին, ապա մարմինը բոլոր կողմերից կենթարկվեր միևնույն ճնշմանը և կճզմվեր ինչ որ չափով։ Տարբեր խորություններում հիդրոստատիկ ճնշումը տարբեր է. խորության մեծացման հետ հիդրոստատիկ ճնշումն աճում է։ Մարմնի ստորին մասերի վրա ազդող ճնշման ուժերը գերազանցում են մարմնի վերին մասերի վրա ազդող ճնշման ուժերին։

Ճնշման գերակշիռ ուժերն ազդում են ներքևից վերև։ Հենց դա էլ ստիպում է որոշ  մարմինների ջրից դուրս լողալ։

Հեղուկի կողմից մարմնի վրա ազդող բոլոր ուժերը փոխարինենք մի ուժով, որը մարմնի վրա նույն ազդեցությունն է գործում, ինչ որ այդ ուժերը միասին վերցրած։ Քանի որ այդ ուժն ուղղված է ուղղաձիգ դեպի վեր, այն անվանում են դուրս հրող ուժ։ Այդ ուժն այլ կերպ անվանում են արքիմեդյան ուժ: Նկարում այդ ուժը նշանակված է FԱ-ով։

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն